Մամլո հաղորդագրություններ

release

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Անդրեյ Սուշենցովի հետ

20 / 07 / 2018

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ ռուս քաղաքագետ-միջազգայնագետ, ռուսական «Զարգացման և աջակցման «Վալդայ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Սուշենցովի հետ: Պարոն Սուշենցովը ժամանել է Հայաստան մասնակցելու «The Armenian Interest» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» թեմայով անցկացվող համաժողովին:
Արմեն Գրիգորյանը Պարոն Սուշենցովի հետ քննարկել է հայ-ռուսական փոխհարաբերությունների անվտանգության, քաղաքական և հասարակական փոխգործակցության բաղադրիչներին վերաբերող մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը զրույցի ընթացքում հնչեցրել է երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ հույս հայտնելով, որ Երևանում անցկացվող համաժողովի ընթացքում հարկ է ծավալել առարկայական երկխոսություն՝ առկա խնդիրները շուտափույթ լուծելու համար: Զրույցի ավարտին, երկուստեք ցանկություն հայտնեցին հանդիպել նաև հետագայում: