ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ
27 / 10 / 2022
Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը:
Արմեն Գրիգորյանը և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ:
Հանդիպմանն Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները: