Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մարչին Պշիդաչի հետ

08 / 11 / 2022

Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյանքաղաքականության հարցերով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներում երկկողմ հանդիպումների վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները:

Երկուստեք կարևորվել է Լեհաստանի որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի դերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում: Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր: