ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա և Շվեդիա
10 / 12 / 2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-ից 16-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Թագավորություն:
Այցի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:
×
×