ԱԽ քարտուղարն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարին
04 / 04 / 2023
Ապրիլի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը կողմերը կարևորել են Հայասատնի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերներին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։
×
×