Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Թեա Քենդլերին

10 / 04 / 2023

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին:

ԱԽ քարտուղարն ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և շեշտել տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրի, ներդրումների, էներգետիկայի և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության խորացմանը: