Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել են Եռաբլուր

28 / 04 / 2023

Ապրիլի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն:

ԱԽ քարտուղարը և ԱԳ նախարարը հարգանքի տուրք են մատուցել և ծաղկեպսակ դրել Արցախյան պատերազմներում զոհված հայ զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: