Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
10 / 08 / 2018
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպեց կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Արմեն Գրիգորյանը շրջեց վերականգնողական կենտրոնում, ծանոթացավ կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:
Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը ներկայացրեցին հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրեցին, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը:
Զրույցի ընթացքում բազմաթիվ հարցերից բացի քննարկվեց նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:
×
×