Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը հանդիպել է Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ

20 / 06 / 2023

Հունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ:

Քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը: Ա. Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ այն նպատում է ավելի կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն:

Նատալի Լուազոն շորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝ մասնավորապես Հայաստանի համար նման դժվարին քաղաքական պայմաններում: