ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին
03 / 07 / 2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում: Ա.Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովրդների:
Դեսպանը նշել է, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները հիմված են պատմամշակութային հարուստ անցյալի վրա և վերջին տարիների սերտ փոխգործակցությունը դրա վառ ապացույցն է: Պարոն դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից իր հետ տանում է միայն ջերմ հուշեր: