Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

02 / 10 / 2023

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը: