Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաևին

20 / 08 / 2018

2018 թվականի օգոստոսի 20-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաևին:
Քննարկվել է ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը՝ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարում:
Քարտուղարը ընգծել է երկու երկրների միջև երկկողմ ռազմական համագործակցության պլան մշակելու և իրականացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին քարտուղարը ներկայացրել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես բացառելով ներքաղաքական զարգացումների՝ ՀԱՊԿ գործունեության վրա որևէ բացասական ներգործություն ունենալու հնարավորությունը: