 
                    ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Անջեյս Վիլումսոնսին
26 / 10 / 2023
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել խաղաղության հաստատման հրամայականը: Վերոնշյալի շրջանակներում Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան բանակցային գորրծընթացի որոշ մանրամասներ:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը:
    ×
    ![]() 
        
            ×
            ![]() 
            
                
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
            
        
     
                    