Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը հանդիպել է Ակիբա Տակեոյի հետ

28 / 10 / 2023

Հոկտեմբերի 28-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ակիբա Տակեոյի հետ:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և խաղաղության հաստատման ջանքերին: Վերոնշյալի համատեքստում քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը:

Հանդիպմանը քննարկվել է նաև անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: