ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Շալվա Պապուաշվիլիի հետ
29 / 11 / 2023
Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցությունը:
Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
×
×