ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ուղեկցությամբ այցելեց սահմանագիծ
28 / 08 / 2018
2018 թվականի Օգոստոսի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզ՝ ծանոթանալու ՀՀ Վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում ժամկետային զինծառայողներին փոխարինած և մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին։
Քարտուղարը զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղավ ստորաբաժանումների տեղակայման կետերում, քննարկվեցին ծառայությանն առնչվող մի շարք հարցեր:
×
×