Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Յան Մարիանի հետ

15 / 12 / 2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ:

Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Անդրադարձ է կատարվել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում: