ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավորների հետ
10 / 04 / 2024
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա այցի ընթացքում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ֆինլանդիայի պառլամենտի պատգամավոր, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ և ՀՀ հարցերով ԵԽԽՎ զեկուցող Կիմմո Կիլյունենի ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ:
Մասնակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց ավելի սերտացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Ֆինլանդիա համագործակցային հարաբերությունները:
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում:
×
×