ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հադիպել է Էմանուել Բոննի հետ
20 / 06 / 2024
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կիսվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակով: Վերոնշյալի համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:
×
×