ԱԽ քարտուղարը և Ազգային անվտանգության ծառայության տնօրենը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան
08 / 09 / 2018
2018 թվականի սեպտեմբերի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այցելեցին «Զվարթնոց» օդանավակայան ՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով:
Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարվեց ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում։ Ներկայացվեցին գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններն ու քննարկվեցին դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները:
×
×