 
                    ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Յոստ Ֆլամանդի հետ
24 / 09 / 2024
Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Յոստ Ֆլամանդի հետ: 
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների շուրջ՝ ընդգծելով տնտեսական հարաբերությունների զարգացումը: 
Անդրադարձ է նաև կատարվել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու առկա մարտահրավերներին:
 
                                
    ×
    ![]() 
        
            ×
            ![]() 
            
                
                                            
                            
                                 
                            
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        
            
        
     
                             
                    