ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին
07 / 10 / 2024
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:
ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ տիկին Բուշը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին և քննարկել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
×
×