Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ

08 / 11 / 2024

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները:

Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային ավտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները:

Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հաջողություններ մաղթել Գ. Լանդսբերգիսին հետագա գործունեությունում: