 
                    ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիին
25 / 03 / 2025
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:
Ա.Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և ընգծել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահարվերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:
Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը:
 
                                 
                                
    ×
    ![]() 
        
            ×
            ![]() 
            
                
                                            
                            
                                 
                            
                                                                    
                            
                                 
                            
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
            
        
     
                             
                             
                    