 
                    ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեֆրի վան Լևենի հետ
17 / 04 / 2025
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ:
Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջ. վան Լևենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և կարևորել պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։ 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին:
    ×
    ![]() 
        
            ×
            ![]() 
            
                
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
            
        
     
                    