
Հերքում
13 / 06 / 2025
Ս.թ. հունիսի 10-ին Hraparak. am կայքում հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ», հունիսի 11-ին հրապարակված «Մոտ 6 անգամ ավելի տարածք հանձնելու ենք, քան ստանանք. Քարտեզ» և հունիսի 12-ին հարպարակված «Սահմանազատման արդյունքում ավելի շատ հանձնելու ենք, քան ստանանք. Քարտեզ 2» հոդվածներում ներկայացված տեղեկությունները բացարձակ աղերս չունեն իրականության հետ՝ դրանք կեղծ են և մտացածին:
Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում, որը հայկական կողմից նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած հարց, որն առնչվում է սահմանազատման գործընթացին՝ քննարկվում է բացառապես վերոնշյալ հանձնաժողովի շրջանակներում: