Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավիի հետ

30 / 08 / 2025

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավիի հետ:

Ս.Ա.Մուսավին ընդգծել է, որ պատմականորեն Հայաստան-Իրան հարաբերությունները բարիադրացիական ու եղբայրական են: ԱԽ քարտուղարն իր հերթին ընդգծել է ներկա հարաբերությունների բարձր մակարդակը:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչի շրջանակում Մուսավին ողջունել է տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունն ու կայունությունը:

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը: