Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ

29 / 10 / 2025

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ:

ԱԽ քարտուղարը հանդիպման առաջին մասում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում դրանց կարևորությունը:

Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին, ինչի շրջանակներում ծավալել է բովանդակալից քննարկում: