
Աշխատանքային հանդիպում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ղազախստանի նախագահի օգնական – ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի միջև
07 / 11 / 2018
2018 թվականի Նոյեմբերի 7-ին Ղազախստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական – ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի միջև։
Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին ինտեգրացիոն խմբավորումների, մասնավորապես՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում հայ-ղազախական համագործակցության արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվեց երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության խորացումը, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ միջազգային պայքարի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և ռազմատեխնիկական ոլորտներում։ Ղազախստանի ԱԽ քարտուղարի խնդրանքով Ա. Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական դրությունը

×
×
