Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

25 / 08 / 2026

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով եւ մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում:

Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերի լայն շրջանակ: