Մամլո հաղորդագրություններ

release

Տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԽ քարտուղարի և ՂՀ Սենատի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Դարիգա Նազարբաևայի միջև

07 / 11 / 2018

2018 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության Սենատի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Դարիգա Նազարբաևայի միջև հանդիպում։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը։
Քարտուղարը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը և Հայաստանի ներքաղաքական դրությունը։