Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին

13 / 10 / 2026

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին:

ԱԽ քարտուղարը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ կարեւորել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու առկա երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։

ԱԽ քարտուղարը պատասխանել է նաեւ կազմակերպության անդամներին հետաքրքրող հարցերին: