Մամլո հաղորդագրություններ

release

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի դեսպանին

13 / 10 / 2026

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ տնտեսական համագործակցության ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ են կատարվել ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։