ԱԽ նիստեր

sessions

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

08 / 10 / 2009

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդինախագահ Սերժ Սարգսյանն այսօր օրվա առաջին կեսին հրավիրել է Ազգայինանվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին բացի Ազգային անվտանգությանխորհրդի անդամներից մասնակցել են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ԱմենայնՀայոց կաթողիկոսը, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ ԳագիկԾառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Սփյուռքինախարար Հրանուշ Հակոբյանը:

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստան-Թուրքիահարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն ու այդ ուղղությամբմեր երկրի առաջիկա անելիքները, ամփոփվել են հայ-թուրքական հարաբերություններիկարգավորման գործընթացի շուրջ ծավալված հանրային քննարկումները, ինչպես նաևՀայաստանի Հանրապետության Նախագահի համահայկական ուղևորությունը:

Բացելով Ազգային անվտանգության խորհրդի նիստը` Հայաստանի ՀանրապետությանՆախագահ Սերժ Սարգսյանն ասել է.

"Հարգելի՛ գործընկերներ,

Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ունենք ընդամենըմեկ հարց` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված մերնախաձեռնության ներկա վիճակն ու դրա հետ կապված մեր առաջիկա անելիքները:

Եկել է ժամանակն ամփոփելու շուրջ վեց շաբաթ տևած հանրային քննարկումները: Ավարտվել է նաև իմ համահայկական ուղեւորությունը, որի ընթացքումհնարավորություն ունեցա ծանոթանալու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրներիկարծիքներին, մտահոգություններին ու առաջարկություններին: Այսօր ես ձերուշադրությանը կներկայացնեմ այդ ուղևորությունից ստացած իմ տպավորություններնու եզրակացությունները: Այնուհետև կանդրադառնանք Հայաստան-Թուրքիանախաստորագրված արձանագրությունների ստորագրման խնդիրներին և գործընթացիհաջորդ փուլերին:

Մեկ շաբաթվա ընթացքում ես այցելեցի հայկական սփյուռքի առանցքայինկենտրոններ` Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով: Յուրքանչյուրվայրում կայացան տարածաշրջանային հանդիպումներ, որոնց ներկա էինյուրաքանչյուր տարածաշրջանում գործող հայկական ազգային կառույցների ևառանձին համայնքների ներկայացուցիչներ:

Ի սկզբանե մենք գիտակցում էինք, որ անհնար կլինի ապահովել ներկայացվածությանայնպիսի մակարդակ, որը կբավարարի բոլորին: Բայցևայնպես, կարծում եմ, մեզհաջողվեց ապահովել հրավիրյալների այնպիսի շրջանակ, որը թույլ տվեց ապահովելկարծիքների ու մոտեցումների լայն սպեկտր: Քանի որ այցիս նպատակը բնավՍփյուռքի հավաքական կարծիքին թվային վերլուծության տեսք տալը չէր, չենքկարևորել դահլիճի ներսում յուրաքանչյուր մոտեցման կողմնակիցների համաչափներկայացվածության ապահովումը: Մեզ համար շատ ավելի կարևոր էր լսել բոլորհնարավոր մոտեցումները և ստանալ ողջ հնարավոր խորհրդատվությունն այսհարցում: Կարծում եմ դա մեզ հաջողվեց:

Ուղևորության ընթացքում հաճախ էր հնչում այն հարցը, թե արդյո՞ք այսխորհրդակցություններն ուշացած չեն, հաշվի առնելով, որ արձանագրություններնարդեն նախաստորագրված են: Կարծում եմ` այդպես կարող են մտածել միայն այնմարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ Հայաստան-Թուրքիահարաբերությունների կարգավորումն ավարտվում է արձանագրություններինախաստորագրմամբ: Իհարկե, դա այդպես չէ: Ինձ համար Սփյուռքում կայացածքննարկումները չափազանց կարևոր էին նախաստորագրումից ստորագրում, ստորագրումից վավերացում և վավերացումից իրագործում բարդ և աշխատատարշղթայի յուրաքանչյուր օղակում մեր ռազմավարությունն ու մարտավարությունըծրագրավորելու առումով:

Հանդիպումների ժամանակ հաճախ էր հնչում այն մտահոգությունը, որ Հայաստանըչունի բավարար ռեսուրսներ` մարդկային, ֆինանսատնտեսական, քաղաքական այդհարաբերությունները որպես հավասարը հավասարի հետ կազմակերպելու առումով: Կարծում եմ, որ դա սխալ մոտեցում է: Այո, մենք ունենք մեր ռեսուրսներըմոբիլիզացնելու, նաև Սփյուռքի ներուժը լիարժեք կերպով օգտագործելուանհրաժեշտություն: Բայց այդ փաստարկը չի կարող, ըստ ինձ, բավարար լինել մերերկրի ներսում ինքնամփոփվելու համար:

Կային մտահոգություններ, որ հարաբերությունների հաստատումն ու սահմանիբացումը կարող են բերել տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիայի: Կարծում եմդա նույնն է, ինչ ենթադրել, որ գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոցը գլխատումնէ:

Ես առիթ ունեցա վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ մենք չենք համարում, որարձանագրությունները կարող են ընթերցվել որպես Լեռնային Ղարաբաղի հարցումՀայաստանի բանակցային դիրքերը կաշկանդող փաստաթղթեր: Ավելին, եսվերահաստատեցի մեր մոտեցումը հնարավոր կարգավորման պայմաններին` առանցորևէ սահմանափակման ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղիժողովրդի կողմից իր իրավական կարգավիճակի որոշում: Կարևորում եմ, որ դա ևս մեկանգամ վերահաստատեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման, ում հետհեռախոսազրույց եմ ունեցել Լոս Անջելեսում գտնվելու ժամանակ: Այս հարցումհասկանալի են և՛ մեր հայրենակիցների մտահոգությունները, և՛ Թուրքիայիղեկավարության կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Իհարկե՛, մեր փոքր տարածաշրջանում բոլոր գործընթացները կարող են իրար վրաազդեցություն ունենալ: Խոսքն այլ բանի մասին է` մենք պատրաստ չենք և երբևէ չենքգնալու միակողմանի զիջումների Լեռնային Ղարաբաղի հարցում` անկախ այն բանից, թե դրա դիմաց մեզ ինչ կարող է առաջարկվել:

Հիմնական մտահոգություններից հաջորդը Ցեղասպանության միջազգային ճանաչմանև դատապարտման գործում իբր հնարավոր նահանջն է: Կարծում եմ` ակնհայտ է, որորևէ հայ մարդ երբևէ չի կարող չբարձրաձայնել մեր` աշխարհասփյուռ և սեփականկենսատարածքից զրկված ժողովուրդ լինելու պատճառները: Ցեղասպանությանճանաչման և դատապարտման հարցում մենք պարտականություն ունենք և այդպարտականությունը կատարելու ենք մինչև վերջ:

Ինձ համար ցավալի էր, որ զգացմունքների ալիքի վրա մեր քույրերից և եղբայրներիցմի քանիսը կորցրեցին իրենց քայլերի գաղափարական հենքը: Եթե մեր բոլորի արդարպահանջը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Ցեղասպանության փաստիընդունման կարևորության բարձրաձայնումն է, ապա հենց դրան էր, որպեսխորհրդանիշ, ուղղված իմ համահայկական ուղևորությունը Փարիզում Կոմիտասիարձանի մոտ Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց սկսելունպատակը: Ակնկալում էի, որ պետք է ոչ թե 100 հոգանոց սադրանքով, այլբազմահազարանոց ցույցով ի հայտ դնեինք մեր համախմբվածությունն ուդիրքորոշումն այս հարցում:

Եվ, վերջապես, կար մտահոգություն առկա սահմանների ճանաչման հարցում: Իմպատասխանը նույնն էր` տարածքային պահանջներ ներկայացնելըհարաբերություններ կարգավորելու լավագույն սկիզբը չէ: Կան 21-րդ դարիքաղաքական մշակույթի իրողություններ, որոնք պարտավոր ենք հաշվի առնել: Ես նաևառիթ ունեցա ընդգծելու, և բազմիցս լսեցի նաև սփյուռքահայ մեր քույրերի ևեղբայրների այն արդար մոտեցումը, որ հայ-թուրքական հարաբերությունները շատավելի լայն են, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

Հարգելի՛ գործընկերներ,

Սփյուռքի համայնքներով իմ այս կարճատև, բայց չափազանց հագեցած ուղևորություննինձ շատ կարևոր ազդակներ հաղորդեց: Ես առիթ ունեցա ևս մեկ անգամ գնահատելումեր հավաքական ինքնության ներուժը: Ես հնարավորություն ունեցա ևս մեկ անգամզգալու, թե որքան տարբեր ենք մենք` կախված մեր ծննդատեղից, բնակությանհամայնքից, անդամակցած կազմակերպությունից և, միաժամանակ, որքան նման ենք` շնորհիվ հայկական հավաքական մեր ինքնության:

Սփյուռքում ես լսեցի նաև սատարման և խրախուսման բազում խոսքեր: Չեմ ուզումդրանց առանձին անդրադառնալ, քանի որ ստորագրման ողջպատասխանատվությունը կրում ենք մենք, որպես պետություն և պետական այրեր, ևմենք չենք պատրաստվում պաասխանատվության բեռը դնել որևէ մեկի վրա: Իմնպատակը բնավ այն չէր, որ վերադառնալով համահայկական ուղևորությունից ասեմ, որ ողջ Սփյուռքը կողմ է Հայաստան-Թուրքիա առկա արձանագրություններիստորագրմանը":

Այնուհետև Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքականհարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլը: Ազգայինանվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներն իրենցաջակցությունն են հայտնել նախաստորագրված փաստաթղթերին: