Արմեն Գրիգորյան
ՀՀ ԱԽ քարտուղար
Ծննդյան թիվն ու վայրը՝
Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում
Կրթությունը`
2009–2011 թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
2001–2007 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
Աշխատանքային գործունեությունը`
2021 թ. օգոստոսի 19-ին նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
2021 թ. հուլիսի 14-ին նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ
2018-2021 թթ. զբաղեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը
2015-2018 թթ. աշխատել է «Transparency International» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող
2015-2018 թթ. եղել է հրավիրյալ դասախոս Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
Այլ գործունեություն՝
2011-2018 թթ. հրապարակել է վերլուծական հոդվածներ «Սիվիլնեթ», «Մեդիամաքս» և «EVN report» լրատվական կայքերի համար՝ Հայաստանի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության զարգացման, տնտեսական և քաղաքական, ինչպես նաև աշխարհաքաղաքական թեմաներով
2011–2013 թթ. հեղինակել է «Քաղաքական էլիտան հետխորհրդային Հայաստանում. բնութագրիչները և ձևավորման ուղիները» գիտական աշխատանքը
2003-2005 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում
Կուսակցական պատկանելություն`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ
Ընտանեկան կարգավիճակը՝
Ամուսնացած է, ունի դուստր և որդի