ՀՀ ԱԱԾ տնօրեն

team

Արմեն Աբազյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն

Ծննդյան թիվն ու վայրը՝

Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 19-ին, Կիրովական քաղաքում

Կրթությունը`

1988-1993 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետում
1988 թ. ավարտել է Կիրովականի թիվ 18 միջնակարգ դպրոցը

Աշխատանքային գործունեությունը`

2020 թ. նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն
2020 թ. օգոստոս ամսին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
1999-2020 թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ
1993-1994 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա