Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար
Ծննդյան թիվն ու վայրը՝
1994 թ. ապրիլի 14, ք. Վեդի
Կրթությունը՝
2017 թ. մինչ այժմ – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ (Ատենախոսության թեման՝ «Դատական վերահսկողությունը ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ»)
2015 – 2017 թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ)
2010 – 2015 թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան
Կրթական ծրագրեր
2019 թ. սեպտեմբեր – «Ազատությունից զրկում – այլընտրանքային պատժամիջոցներ»– ՄԱԹՐԱ իրավունքի գերակայություն (Հաագա, Նիդերլանդների Թագավորություն)
2019 թ. հունիս – Ջոն Սմիթ կրթաթոշակային ծրագիր (Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)
2018 թ. սեպտեմբեր – Քրեական արդարադատության համագործակցություն և գործընկերություն ծրագիր (CJ-CAP/ ABA ROLI / US Department of State / INL, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Աշխատանքային գործունեությունը`
2024 թ․ նոյեմբերի 20-ից – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարար
2023 թ. հունվարի 9-ից – մինչև 2024 թ․ նոյեմբերի 20 – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
2022 թ. հունվարի 21-ից – մինչ 2023 թ. հունվարի 9 – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2020 թ. հուլիսից մինչ 2022 թ. հունվար ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ
2019 թ. նոյեմբերից մինչ 2020 թ. հուլիս – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ
2019 թ. ապրիլից-նոյեմբեր – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ
2019 թ. ապրիլից մինչ 2022 թ. հունվար – ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ
2018 թ. – Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստող (ՄԱԿ-ի «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր)
2017-2022 թթ. – ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ
2017 թ. – Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ)
2016-2019 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ)
2016 թ. հունվարից-հունիս – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական
2016 թ. – ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող
2015 թ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ
Պարգևատրվել է՝
2023 թ․ սեպտեմբեր – ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մխիթար Գոշ» մեդալով
2022 թ. դեկտեմբեր – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պարգևատրում հուշանվերով
2020 թ. դեկտեմբեր – ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագիր
2016 թ. դեկտեմբեր – ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագիր
Այլ տվյալներ՝
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին: Շուրջ 10 գիտական հոդվածների, «Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքները և դրանց իրացման մեխանիզմները» ուղեցույցի հեղինակ և համահեղինակ է:
Անկուսակցական է:
Ամուսնացած է: