Հայտարարություններ

ԱԽ քարտուղարի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ

21 / 09 / 2018

Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս ողջ հայ ժողովրդին մեր հիրավի ամենաարժեքավոր ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում, անկախություն ասելիս ակնածանքով է լցվում հայ զինվորի հանդեպ, քանզի նրանց անձնուրաց ծառայության շնորհիվ մեր պետության սահմաններն անխախտ են, անկախությունը՝ այլևս անսասան իրողություն: Մեր խոնարհանքը բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդմանը: Մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի հենարանն է: Սիրելիներս, մենք շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ ապագա սերունդներին ժառանգություն թողնելով խաղաղ, կայուն և զարգացած Հայրենիք: Կեցցե′ անկախ, ազատ և հպարտ Հայաստանը: Շնորհավոր տոնդ, Հայրենի′ք:

×
×