Հայտարարություններ

ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել Իրանի ԱԱԳԽ քարտուղար Ալի Շամխանիին

22 / 09 / 2018

2018 թվականի սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին։
«Հարգելի պարոն Շամխանի,
ընդունեք իմ խորին ցավակցությունները այսօր Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով տասնյակ իրանցիների մահվան կապակցությամբ։ Վշտակցում եմ մահացածների ընտանիքներին ու արագ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին։
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ահաբեկչությունը ժամանակակից աշխարհի ամենադաժան մարտահրավերներից մեկն է, և այդ արհավիրքի դեմ պայքարում մեր բարեկամ Իրանի ժողովրդին ու իշխանությանը հաստատակամություն ու հաջողություն եմ մաղթում։»

×
×