Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղարը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին

01 / 03 / 2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 1-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին:

Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե Հայաստանի կողմից ռազմական ոլորտում իրականացվող դիվերսիֆիկացիան Ռուսաստանը գնահատում է որպես վեկտորի փոփոխություն՝ Ա. Գրիգորյանը նշել է, որ դիվերսիֆիկացիայի պահանջը շատ օբյեկտիվորեն է ստեղծվել: Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ մշակել է բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ, որը պետք է համատեղ իրականացվեր, բայց բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա 2021 թվականի մայիսին և նոյեմբերին հարձակումներ են տեղի ունեցել, որի ընթացքում սակայն Ռուսաստանը չի մատակարարել մեր կողմից գնված անհրաժեշտ զենքը, ինչից հետո արդեն Հայաստանը փորձում է նոր մատակարարներ փնտրել: Քարտուղար Գրիգորյանը հավելել է նաև, որ եթե նախկինում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կազմում էր 96%, ապա այն այսօր 10%-ից էլ ավելի քիչ է, ինչը կարող ենք ասել, որ հենց Ռուսաստանի ընտրությունն է:

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների որոշ ասպեկտներին:

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ