Հարցազրույցներ

img

Հարցազրույցը Հանրայինի եթերում

06 / 01 / 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Հանրայինի եթերում։ Քննարկվել են Իրանի շուրջ զարգացումները և Հայաստանի անվտանգության համակարգի աշխատանքների դինամիկան։

Լ․ Սարդարյան – Ցավոք սրտի՝ տարին այնքան էլ կանխատեսելի սկիզբ չունեցավ։ Խնդիրը վերաբերում է Սուլեյմանիի սպանությանը ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, և դրանից հետո, ճիշտը խոսենք, իրավիճակ է փոխվել։ Ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը և ի՞նչ իրավիճակի հետ գործ ունենք։

Ա․ Գրիգորյան – Իսկապես տարածաշրջանում իրավիճակը մի քանի օրվա ընթացքում, կարելի է ասել, ահռելի ձևով փոխվել է և ահագին սրվել է։ Ընդհանուր առմամբ մեզ համար որոշակի չափով արդեն կանխատեսելի է դարձել։ Մեր կողմից կատարվել են բազմաթիվ քայլեր, որպեսզի կարողանանք հնարավորինս պատշաճ արձագանքենք հնարավոր բոլոր զարգացումներին։ Այդ առումով սահմանի մասով պատշաճ աշխատանքներ կատարվել են, և անվտանգությունը բարձրացվել է։ Օտարերկրյա ներկայացուցչությունների մասով ևս ունենք պատշաճ կատարված աշխատանք, նաև կապի մեջ ենք բոլոր մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք կարողանում ներդրում ունենալ իրավիճակի ընդհանուր սրացման մեղմմանը, և նաև մեր գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի ցանկացած զարգացման դեպքում մենք կապի մեջ լինենք և հասկանանք, թե ինչպես ենք արձագանքելու։

https://www.youtube.com/watch?v=keZs8LHssBk