Մամլո հաղորդագրություններ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է «THALES»-ի ղեկավար կազմի հետ

12 / 11 / 2018

2018 թվականի Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Քննարկվել են հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին և ներդրումներին վերաբերող հարցեր։
«THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

×
×