Մամլո հաղորդագրություններ

ԱԽ քարտուղարը պարգևատրեց ԱԱԾ աշխատակիցներին

20 / 12 / 2018

2018 թվականի դեկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկա գտնվեց Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան և Հայաստանի Հանրապետության Անվտանգության մարմինների 100-ամյակին նվիրված միջոցառմանը ԱԱԾ վարչական համալիրում։ Միջոցառման ընթացքում քարտուղարը հանդես եկավ շնորհավորական ելույթով ու պարգևատրեց ԱԱԾ մի շարք աշխատակիցների Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար շնորհակալագրերով։

×
×