Մամլո հաղորդագրություններ

Աշխատանքային հանդիպում ՆԱՏՕ-ի ՏԳ ղեկավար Ռոզարիա Պուլյիզի հետ

14 / 02 / 2019

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզին։
Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման,
անցումային արդարադատության, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ:
Երկուստեք ընդգծվեց ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի հետագա կիրարկման կարևորությունը:

×
×