Մամլո հաղորդագրություններ

Հանդիպումներ Արցախի Հանրապետությունում

15 / 02 / 2019

Արցախի Հանրապետության նախագահի հրավերով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու հայկական պետությունների անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Այնուհետև տեղի են ունեցել հանդիպումներ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ։
Հանդիպումների ընթացքում ԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ բոլոր միջոցներով աջակցել Արցախին՝ ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ, բաց և թափանցիկ ընտրությունների անցկացման գործընթացում։
Քննարկվել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացներում թափանցիկության ապահովման, հաշվետվողականության բարձրացման, լրագրողական և դիտորդական վերահսկողության արդյունավետության ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Ա․Գրիգորյանն ընդգծել է Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրությունների միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու գիտակցության ամրապնդման կարևորությունը։
Երկուստեք վերահաստատվեց ընտրական գործընթացների լավագույնս անցկացման համատեքստում փոխգործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։

×
×