Մամլո հաղորդագրություններ

Նոր նշանակում

21 / 02 / 2019

ՀՀ Վարչապետի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար:
Կից ներկայացնում ենք Ա.Մարգարյանի կենսագրությունը

Արմինե Գեղամի Մարգարյան
1979թ., 31 հոկտեմբերի, ք. Արարատ

Կրթություն
• 2004-2007 թթ.- Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիա, «Համաշխարհային տնտեսություն» ֆակուլտետ, ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
• 1996-2001 թթ. - Երևանի Հրաչյա Աճառյան համալսարան, «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

Աշխատանքային փորձ
2019թ. փետրվաի 21-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
• 2018 – 2019թթ. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
• 2009-2018թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության փորձագետ
• 2012-2013թթ. – Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական
• 2003-2004 և 2007-2009թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության ռեֆերենտ
• 2002-2003թթ – ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի օգնական

Մասնագիտական դասընթացներ և ծրագրեր
• 2017թ. –18th New Issues in Security Course (NISC) “Mapping Today’s Security Environment to Meet Tomorrow’s Challenges”, Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոն (GCSP), ք. Ժնև, Շվեյցարիայի Համադաշնություն
• 2015թ. – Program on Applied Security Studies PASS 14-9, Ջորջ Մարշալի անվտանգային խնդիրների Եվրոպական կենտրոն, ք. Գարմիշ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
• 2013թ. – Export control Policy, International Developments and Legal aspects, Ջորջիայի համալսարանի Միջազգային անվտանգության և ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման կենտրոն, ք. Աթենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
• 2011թ. – The NATO European Security cooperation Course, ՆԱՏՕ-ի դպրոց, ք. Օբերամերգաու, Գերմանիա Դաշնային Հանրապետություն
• 2009թ. – Capacity Building in International Relations, Ժնևի միջազգային և անվտանգային խնդիրների ինստիտուտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
• 2008թ. - Thirty-first Course for Junior Diplomats from Eastern Europe, Նիդերլանդների «Քլինգենդալ» միջազգային հարաբերությունների ինստիտուտ, ք. Հաագա, Նիդերլանդներ

Այլ տվյալներ
• 2018թ. դեկտեմբերին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդմանն ուղղված աշխատանքներում ակտիվ մասնակցության համար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի կողմից պարգևատրվել է պատվոգրով
• Անկուսակցական
• Ամուսնացած չէ

×
×