Մամլո հաղորդագրություններ

release

Տեղի է ունեցել հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ

27 / 01 / 2016

Հունվարի 27-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում տեղի է ունեցել ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների և կազմակերպությունում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում սահմանված առաջնահերթությունների իրականացման, ինչպես նաև Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի նախապատրաստական և փոխգործակցության հետագա զարգացման հարցեր: