Մամլո հաղորդագրություններ

Դասախոսություն Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում

17 / 05 / 2019

Մայիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում (University of California, Los Angeles) հանդես է եկել «Հեղափոխություն, ժողովրդավարություն և անվտանգություն» վերնագիրը կրող դասախոսությամբ։

Դասախոսության ընթացքում քարտուղարը պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը ներկայացրել է Հայաստանում անվտանգության ներկայիս իրավիճակի, ինչպես նաև հեղափոխական և հետհեղափոխական գործընթացների մանրամասներ։ Դասախոսությանը հաջորդել է հարց ու պատասխանի փուլ։

×
×