Մամլո հաղորդագրություններ

Աշխատանքային հանդիպումներ Վաշինգտոնում

19 / 05 / 2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Ամերիկայի հայ դատի հանձնախմի (Armenian National Committee of America) գլխամաս և հանդիպեց կազմակերպության ղեկավար կազմի հետ։

Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իր աշխատանքային այցի մանրամասները, տեղի ունեցած և նախատեսվող հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ներկայացրեց հանձնախմբի ներկայիս աշխատանքները և նպատակները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր։
Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպեց «Ամերիկայի Հայկական Համագումարի» (Armenian Assembly of America) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։

×
×