Մամլո հաղորդագրություններ

Հանդիպում ՌԴ ԱԽ քարտուղարի հետ

18 / 06 / 2019

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորեց Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը, միաժամանակ ներկայացնելով Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի աճ է 7.1%-ով, իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%: Քարտուղար Գրիգորյանը ընդգծեց Հայ-Ռուսական հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում բնակվող ռուսական համայնքի և Ռուսաստանում բնակվող հայկական համայնքի դերակատարությունը։

Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղար Ն․ Պատրուշևը կարևորեց ՀԱՊԿ, ԵԱՏՄ ինչպես նաև երկկողմ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունները։

Ն․ Պատրուշևը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հայաստանին, Սիրիական ճգնաժամից տուժածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։

Կողմերը ընդգծեցին Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։

Քննարկվեց ԱԽ գրասենյակների միջև կնքված երկկողմ համագործակցության պլանի կատարողականը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ երկկողմ հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսին Երևանում։

×
×